«Ռոբն էլ իմ պես ընտրեց ֆուտբոլը»․ Միհրան Ծառուկյանի եւ որդու ջերմ հոլովակը

0

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Միհրանն ու որդին ֆուտբոլ են խաղում։ «Ռոբն էլ իմ պես ընտրեց ֆուտբոլը», — հրապարակումը հումորով մեկնաբանել է երգիչը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Միհրանը պատկերված էր կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Կինս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգիչը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն զույգ»։

Leave A Reply

Your email address will not be published.