Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով

0

Սալմա Հայեկը վերհիշել է իր կյանքի «լավագույն օրերից» մեկը. դերասանուհին Instagram-ում կիսվել է մի շարք արխիվային լուսանկարներով, որոնք արվել են 2009 թվականին՝ իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ժամանակ:

«Բառեր չես գտնում արտահայտելու երջանկությունդ, երբ գտնում ես քո հոգու ընկերոջը: Բոլոր նրանց, ովքեր գտել են այն՝ երբեք մատների արանքով մի նայեք դրան: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն գտել, երբեք մի հանձնվեք»,-լուսանկարները մակագրել է Հայեկը:

Դերասանուհին իր գրառումը սկսել է մի լուսանկարով, որում հարսանեկան զգեստով է ու հարսանեկան դիմահարդարմամբ։

Հաջորդը սեւ ու սպիտակ կադրն է, որում պատկերված են Հայեկի երկու հարսանյաց զգեստները, որոնք կախված են մետաղյա ձողից:

Երրորդ ռւ վերջին նկարում Պինոն խորանի մոտ կանգնած ամուսնական մատանին դնում է Հայեկի մատին։

Հայեկի եւ Փինոյի հարաբերությունները սկսվել են 2006 թվականին, իսկ մեկ տարի անց զույգը լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին՝ դստերը՝ Վալենտինա Պալոմա Պինոյին։

Պինոն ֆրանսիացի գործարար է: Նա «Kering» ընկերության տնօրենն է, որը ղեկավարում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Gucci-ն, Saint Laurent-ը, Balenciaga-ն, Bottega Veneta-ն եւ Alexander McQueen-ը:

Leave A Reply

Your email address will not be published.