Քիմ Քարդաշյանին քննադատել են Hermès Birkin «կեղտոտ» պայուսակը 70 հազար դոլարով վաճառելու փորձի համար

0

Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել իր ընտանիքի՝ Kardashian Kloset կայքում Hermès Birkin «կեղտոտ» պայուսակը վաճառելու փորձի համար։

SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը, որի հավաքածուն ներառում է Hermès-ի մի քանի եզակի պայուսակներ, 70,000 դոլար է ուզում մոխրագույն ալիգատորի կաշվից հազվագյուտ ձեռքի պայուսակի համար, որը պնդում են, թե «լավ վիճակում է»: Այնուամենայնիվ, պայուսակի հետագա նկարագրության մեջ նշվում է, որ «դրա բռնակներին եւ ներքեւի անկյուններում որոշ գունաթափումներ կան, ինչպես նաեւ մետաղական հատվածի վրա՝ փոքր քերծվածքներ»:

Նկարագրության մեջ նշվում է նաեւ, որ պայուսակին կցված չէ CITES վկայական՝ փաստաթուղթ, որը պահանջվում է, եթե նախատեսում եք ճանապարհորդել էկզոտիկ կաշվից պատրաստված պայուսակով կամ աքսեսուարով:

Երկրպագուները վրդովված են այս առաջարկից։ «Լու՞րջ, որքա՞ն հուսահատ են նրանք»: «70 հազար՝ կեղտոտ պայուսակի համա՞ր»: «Մետաղն ամբողջությամբ մաշված է եւ անշուք, ծայրերը մաշված են եւ մի փոքր քերծված, եւ այն գունաթափված է․․․ Այ, քեզ բան: Նա, ով կգնի սա, ապուշ է, նրանք, նույնիսկ, չեն ջանում պայուսակը վերականգնել կամ ճիշտ պահել: Արդյոք այն իրակա՞ն է: «Եթե դուք ունեք 70 հազար՝ պայուսակի վրա ծախսելու համար, ինչների՞դ է պետք Քարդաշյանի օգտագործած պայուսակը»:

Այնուամենայնիվ, 70,000 դոլարը, գուցե, այնքան էլ վատ գործարք չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նմանատիպ նոր պայուսակներն արժեն 120,000 դոլար:

Այս ամսվա սկզբին Քիմը 49,995 դոլարով վաճառքի էր հանել իր Porosus Crocodile Birkin պայուսակը, Birkins-ի այլ մոդելներ, Louis Vuitton-ի մի քանի պայուսակներ ու եւս մի քանի իր՝ Chanel-ից:

Leave A Reply

Your email address will not be published.