Բեն Աֆլեքը դժգոհ է Ջենիֆեր Լոպեսի՝ անձնական կյանքը ցուցադրելու ձգտումից

0

Ջենիֆեր Լոպեսը 20 միլիոն դոլար է ծախսել իր սեփական միջոցներից իր՝ «Սիրո մեծագույն պատմությունը, որի մասին երբեք չեն պատմել» վավերագրական ֆիլմի ֆինանսավորման վրա, որը պատմում է Բեն Աֆլեքի հետ իրենց 20-ամյա ճանապարհորդության մասին, սակայն ֆիլմը կարող է ավելի շատ արժենալ նրան:

Life & Style-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ թեեւ 51-ամյա դերասանը հրապարակայնորեն աջակցում է իր կնոջ նախագծին, իրականում նա չի հասկանում վերջինի՝ հանրության առաջ իրենց անձնական կյանքը բացահայտելու ցանկությունը։

«Բենը բերանը փակ է պահում, բայց հայտնի է, որ նա դժգոհ է Ջեյ Լոյի՝ ուշադրության անսահման կարիքից»,-ասում է աղբյուրը:

«Անձնական պահերը ես միշտ համարել եմ սուրբ եւ հատուկ, քանի որ դրանք մասնավոր են»,-վավերագրական ֆիլմում նշում է Բենը,-«Այնպես որ, ես մի փոքր այլ կերպ եմ ընդունել սա»:

Ֆիլմում Ջեյ Լոն երգահանների խմբին նույնիսկ թույլ է տալիս օգտագործել Բենի կողմից իրեն ուղարկված սիրային նամակները, որոնք կոչվում են «Սիրո մեծագույն պատմությունը, որի մասին երբեք չեն պատմել»՝ որպես ոգեշնչում իր նոր՝ «This Is Me…Now» ալբոմի համար:

«Բենը շատ է սիրում Ջեյ Լոյին եւ, ինչ-որ չափով, գիտեր, թե ինչի մեջ է նա հայտնվելու»,-նշել է աղբյուրը,-«Բայց նա անհանգստանում է, որ չափից շատ բան հանրությանը ներկայացնելով՝ Ջենիֆերը, պարզապես, մեծ ուշադրություն կսեւեռի իրենց վրա՝ մի բան, որը նախկինում չի օգնել նրանց հարաբերություններին»:

Leave A Reply

Your email address will not be published.