Google-ը բյուջետային խելացի ժամացույց է մշակում

0

ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի (FCC) հավաստագրման կայքի տվյալների բազայում նկատել են Google-ի խելացի ժամացույցի մասին տվյալներ: Ինչպես տեղեկացնում է GizmoChina-ն, ենթադրվում է, որ խոսքը Pixel Watch 2a-ի՝ Pixel Watch 2-ի բյուջետային առաջատար տարբերակի մասին է:

FCC-ն Google-ի նոր ժամացույցը G4SKY կատալոգային համարով է մակնշված և ենթադրվում է, որ սարքը կաշխատի WearOS օպերացիոն համակարգով: Այն նաև կստանա Bluetooth-ի, Wi-Fi-ի և LTE-ի աջակցություն մեկ մոդելում։

Բացի դրանից՝ FCC-ում տվյալներ կան UWB մոդուլի մասին, որը կարող է օգտագործվել ժամացույցը կորցնելու դեպքում հայտնաբերելու և սինխրոնացված սմարթֆոնն ավելի ճիշտ ապակողպելու համար։

GizmoChina-ն կարծում է, որ FCC փաստաթղթերում հայտնաբերված մոդելը, հավանաբար, Pixel Watch 2a-ն է, քանի որ Pixel Watch 3-ը չի ներկայացվի մինչև աշուն: Այսինքն՝ Pixel Watch 3-ը FCC հավաստագրում կանցնի շատ ավելի ուշ։ Համաձայն վաղ արտահոսած տվյալների և լուրերի՝ Pixel Watch 3-ը կտարբերվի նախորդ սերնդի մոդելից առնվազն ավելի մեծ չափերով և մարտկոցի ավելի մեծ հզորությամբ:

Ակնկալվում է, որ Google-ը կներկայացնի Pixel Watch 2a-ն I/O համաժողովի ժամանակա, որը տեղի կունենա 2024-ի մայիսի 14-ին։

Leave A Reply

Your email address will not be published.