Մեսին լիարժեք մարզվել է եւ պատրաստ է Ուրուգվայի դեմ խաղին

0

Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին վերականգնվել է ծնկի վնասվածքից հետո եւ լիարժեք մարզում է անցկացրել ազգային թիմի ընհանուր խմբում։

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մտադիր է Մեսիին դուրս բերել փոխարինման Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա խաղում, հաղորդում է TyC Sports-ը։

Նոյեմբերի 13-ին արգենտինացիները կհյուրընկալվեն Ուրուգվայի հավաքականին։

Սպասվում է, որ Բրազիլիայի դեմ նոյեմբերի 17-ի ընտրական խաղում Մեսին կլինի արգենտինացիների մեկնարկային կազմում։

Leave A Reply

Your email address will not be published.