Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով

0

Ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով, պնդում է SheKnows պորտալը։

Նրանց գաղտնի սիրավեպը թվում էր, թե կարող է հեռուն գնալ, չնայած այն հանգամանքին, որ Քարդաշյանը որոշ ժամանակ նույնիսկ հրաժարվում էր ժամադրություններից: Սակայն, երբ ինսայդերներն ասացին, որ Քարդաշյանը ցանկանում է ընտանիք կազմել Բեքհեմի հետ, վերջինս հետ է կանգնել։

Հիշեցնենք, որ Life and Style-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Քիմը մտածում է Օդելի հետ երեխա ունենալու մասին։ «Նա ևս մեկ երեխա է ուզում և հավանում է Օդելից երեխա ունենալու գաղափարը», — այդ ժամանակ ասաց ինսայդերը: Հրապարակման հաջորդ օրը ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Օդելն ու Քիմը բաժանվել են։

Leave A Reply

Your email address will not be published.