Google-ը ԱԲ նոր գործառույթներ է ներկայացրել Maps-ում և Search-ում. դրանք կօգնեն ճանապարհորդներին

0

Google-ը մի քանի թարմացումներ է ներկայացրել, որոնք նպատակ ունեն օգնել օգտատերերին պլանավորելու իրենց ուղևորությունները, ներառյալ թարգմանության նոր հնարավորությունները, արհեստական ​բանականության ստեղծած երթուղիները և Google Maps-ի խորհուրդները։ Փոփոխություն է արվել նաև որոնման մեջ։

Այս շաբաթ Google Maps-ը կսկսի օգտատերերին հուշել, թե որտեղ կարելի է սնվել և ինչ հաստատություններ արժե այցելել: Սկզբում այս գործառույթը կհայտնվի միայն ԱՄՆ-ի և Կանադայի որոշ քաղաքներում: Առաջարկությունները թարմացվում են ամեն շաբաթ տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Lonely Planet-ից, The New York Times-ից և OpenTable-ից և բաժանված են երեք ցուցակների՝ «լայն տարածում ձեռք բերող», «լավագույն» և «ադամանդներ», հաստատություններ, որոնք առանձնապես հայտնի չեն, բայց արժանի են ուշադրության։

Բացի դրանից՝ Google-ի որոնումը փորձարկում է գեներատիվ արհեստական բանականության նոր գործառույթ, որն օգտատերերին ճանապարհորդելու գաղափարներ է առաջարկում: ԱԲ-ի ստեղծած երթուղին ներառում է լրացուցիչ տեղեկություններ, ինչպիսիք են թռիչքների և հյուրանոցների տարբերակները, ինչպես նաև որոշակի վայրեր այցելելու առաջարկներ:

Ըստ Google-ի՝ ժամանակի ընթացքում ԱԲ-ն տեղեկություն կսկսի տրամադրել հաստատությունների և ակնարկների մասին, ինչպես նաև լուսանկարներ։ Արդյունքում երթուղին կարող է ուղարկվել Google-ի այլ ծառայություններ, ինչպիսիք են Gmail-ը, Docs-ը կամ Maps-ը: Այս գործառույթը ներկայումս հասանելի է միայն Search Generative Experience (SGE) թեստավորման ծրագրի մասնակիցներին:

Թարմացվել է նաև հունվարին ներկայացված Circle to Search գործառույթը։ Այժմ նրա օգնությամբ հնարավոր է թարգմանել տեղեկությունը էկրանի ցանկացած հատվածից՝ սեղմած պահելով Home կոճակը կամ նավիգացիոն տողը, այնուհետև սեղմելով թարգմանության պատկերակը: Մինչև վերջերս Circle to Search-ը հասանելի էր միայն Google Pixel 7 Plus-ում և Samsung Galaxy S24-ում, սակայն շուտով պետք է հայտնվի այլ Android սարքերում:

Leave A Reply

Your email address will not be published.