Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)

0

Լիլիթ Հովհաննիսյանն Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում կեցվածք է ընդունել փայլուն կանաչ զգեստով, որը նա կրել էր իր վերջին՝ «Ուշ ա» տեսահոլովակում։ Երգը երգչուհին կատարում է GASOIIA-ի հետ։ Լուսանկարները հրապարակելով՝ Լիլիթը տեղեկացրել է, որ այդ զգեստը, ինչպես եւ իր բեմական հագուստներից շատերը, հենց ինքն է հեղինակել։ 

«Երեւի իմ երկրպագուների համար նորություն ասած չեմ լինի, որ իմ բեմական զգեստներն իրականացվում են իմ դիզայնով (շատ անգամ՝ նաեւ իմ ձեռքերով)։ Ես դրանց մեջ իմ շունչն ու հոգին եմ դնում, ու հենց դա է պատճառը, երեւի, որ հագուստներիս մասին ձեր հաճոյախոսությունները լսելն ինձ առանձնահատուկ հաճելի է»,-գրել է երգչուհին։

Հավելենք, որ «Ուշ ա» երգի տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է 7 օր առաջ եւ արդեն հատել է մեկ միլիոն դիտումի սահմանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.