Քնի անբավարարությունը մարդու տարիքին ավելացնում է 4,4 տարի. RSPB

0

Կարոլինայի ինստիտուտի շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ վատ քնի ընդամենը երկու գիշերը բավական է, որպեսզի մարդն իրեն իր տարիքից 4,4 տարով ավելի մեծ զգա։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B (RSPB) գիտական ամսագրում։

Մասնագետները երկու փորձ են կատարել։ Առաջինում 18-70 տարեկան 429 մարդիկ պատասխանել են այն հարցերին, թե քանի տարեկան են իրենք իրենց զգում եւ քանի գիշեր են վատ քնել (եթե այդպիսիք եղել են) վերջին ամսում։ Պարզվել է, որ վատ քնի յուրաքանչյուր գիշերվա համար կամավորներն իրենց միջինը երեք ամսով ավելի մեծ են զգացել։

Երկրորդ հետազոտությունում գիտնականները հարցման են ենթարկել 18-46 տարեկան 186 կամավորների այն մասին, թե որքան ծեր են նրանք իրենց զգացել երկար քնելու երկու գիշերներից հետո, երբ անկողնում անցկացրել են ամեն գիշեր ինը ժամ, եւ երկու գիշերվանից հետո, երբ քնել են ընդամենը չորս ժամ օրական։ Սահմանափակ քնի երկու գիշերից հետո մասնակիցներն իրենց միջինը 4,4 տարով ավելի մեծ են զգացել, քան երբ քունը բավարար է եղել։

Հակառակ էֆեկտն է նկատվում այն ժամանակ, երբ մարդիկ անկողնում անցկացրել են ինը ժամ։ Բայց այստեղ էֆեկտն ավելի համեստ էր. փորձի մասնակիցները տեղեկացրել են, որ լիարժեք հանգստից հետո իրենց իրական տարիքից միջինը երեք ամսով ավելի երիտասարդ են զգացել։

Բայց գիտնականների խոսքով՝ բացի ավելի մեծ ընկճվածության զգացողությունից, տարիքի թվացյալ ավելացումը կարող է ազդել մարդկանց հոգեվիճակի վրա՝ նրանց ոչ ակտիվ, չշփվող ու փակ դարձնելով նոր գիտելիքներ ստանալու հարցում։ 

Leave A Reply

Your email address will not be published.