Անչելոտին գերազանցեց Զիդանի ցուցանիշը

0

Մադրիդի «Ռեալն» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 125-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի Լա Լիգայում։

Այդ ցուցանիշով նա գերազանցեց Արքայական թիմի նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանին, հաղորդում է Լա Լիգայի թվիթերյան էջը։

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ռեալն» իսպանացի հարձակվող Խոսելուի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով պարտության էր մատնել «Խետաֆեին»։

Leave A Reply

Your email address will not be published.