Հայ աղջկա հետ զգույշ վարվեք․ Սիրուշոն ներկայացրել է My Bad երգի նոր թիզերը

0

Սիրուշոն շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր՝ My Bad երգը, իսկ առայժմ հետեւորդները կարող են վայելել դրանից փոքրիկ հատված, որը երգչուհին ներկայացրել է կարճ հոլովակի տեսքով։

Կադրում Սիրուշոն կրում է սեւ կաշվե կորսետ, սեւ տաբատ, խոշոր ականջօղեր ու մատանիներ, իսկ մազերը արձակել է «casual» ոճով։ 

Երգը հայերենի եւ անգլերենի միքս է՝ «My bad, որ քեզ լսեցի: My bad, որ հավատացի, քեզ հասկանալ փորձեցի․․․»,-ասվում է ստեղծագործությունում, որը հավակնում է դառնալ երգչուհու հաջորդ հիթը, քանի որ հետեւորդներն արդեն անհամբերությամբ են սպասում դրա շարունակությանը։

Instagram-ում հրապարակած հոլովակի կից երգչուհին գրել է՝ Don’t mess with an Armenian girl (թարգմ․՝ գործ չունեք հայ աղջկա հետ կամ զգույշ վարվեք հայ աղջկա հետ):  

Leave A Reply

Your email address will not be published.