Լուկա Մոդրիչը ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»

0

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում եւս մեկ մրցաշրջան անցկացնելու ցանկություն է հայտնել, հաղորդում է AS-ը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, իսկ Անչելոտիի պայմանագիրը՝ մինչեւ 2026թ․ հունիս։

Մոդրիչը 2012թ․ օգոստոսին է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Ռեալ»։ Տրանսֆերի գումարը կազմել էր 35 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Մոդրիչի տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 8 միլիոն եվրո։

Մոդրիչը «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, հնգակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Եվրոպայի քառակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։

Leave A Reply

Your email address will not be published.