«Բավարիան» չի դիտարկում Զիդանի թեկնածությունը

0

Մյունխենի «Բավարիան» գլխավոր մարզիչի պաշտոնի համար չի դիտարկում Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի թեկնածությունը, հաղորդում է Sky Sport-ը։

Գերմանական մամուլը գրել էր, որ «Բավարիան» բանակցել է Զիդանի հետ։

Այժմ գլխավոր թեկնածուն համարվում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը։

Leave A Reply

Your email address will not be published.