Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն բաժանվել են

0

Եթե ​​հավատալ խոսակցություններին, ապա Թիմոթի Շալամեի եւ Քայլի Ջենների սիրավեպն ավարտվել է։ Ըստ Life & Style-ի ինսայդերի՝ դերասանը լքել է աղջկան կարճատեւ հարաբերություններից հետո։ Պատճառը, ինչպես միշտ, պարզ է։ Ամեն ինչ կապված է խիտ գրաֆիկի ու զբաղվածության հետ:

«Քայլին մարդկանց ասում է, որ նրանց միջեւ հարաբերությունները, բնականաբար, մարել են, քանի որ նրանք եւև՛ զբաղված են, եւ՛ ճանապարհորդում են», — պնդում է հրատարակության  աղբյուրը: Սակայն աղջկա ընկերները կարծում են, որ խոսքն այլ բանի մասին է։ Նրանց խոսքով՝ Թիմոթին Քայլիին օգտագործել է «Վիլի Վոնկա» նոր ֆիլմը գովազդելու համար, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը։

«Քայլին իրեն բնական է պահում, բայց նրա ընկերները գիտեն, որ դա պետք է նրա համար վիրավորական լինի: Թիմոթին առաջին տղան էր, ում հետ նա ժամանակ անցկացրեց Թրեւիս Սքոթից բաժանվելուց հետո: Նա նույնիսկ ծանոթացրել է նրան իր ընտանիքի հետ»,- հավելել է անանուն աղբյուրը։ Նշենք, որ Life & Style հրատարակությունը որոշ ժամանակ անց հեռացրել է էքսքլյուզիվ նյութը, ուստի մենք դեռ կասկածում ենք տեղեկատվության իսկությանը։ Սակայն խոստանում ենք հետեւել զարգացումներին։

Leave A Reply

Your email address will not be published.