Հեյլի Բիբերը հանրությանը ներկայացել է 360 հազար դոլար արժողությամբ ադամանդներով

0

Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլի Բիբերը Հեմփթոնսում մասնակցել է Մայքլ Ռուբինի «Սպիտակ երեկույթին»։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

26-ամյա Հեյլի Բիբերը միջոցառման համար ընտրել է կիպ սպիտակ զգեստ՝ մերկ ուսերով եւ ազդրից բարձր բացվածքով։ Նա կերպարը համալրել է շքեղ Tiffany & Co. զարդերով, որոնց ընդհանուր արժեքը, ըստ Page Six-ի լրագրողների, կազմել է 360 հազար դոլար։ Խոսքը ոսկերչական տան տարբեր հավաքածուներից երեք ադամանդե վզնոցների մասին է Tiffany’s Victoria Vine՝ 139 հազար դոլար, Victoria Alternating Graduated-ը՝ 99 դոլար, Victoria Graduated Line-ը՝ 72,000 դոլար, բացի այդ, Հեյլին կրել է 56,500 դոլար արժողությամբ ադամանդե ականջօղեր:

Leave A Reply

Your email address will not be published.