ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը փոխարինող է գտել 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որն ամենայն հավանականությամբ այս ամիս կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Փարիզյան ակումբը կփորձի ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Footmercato-ն։

Մինչեւ հուլիսի 31-ը Դեմբելեի հրաժարագինը 50 միլիոն եվրո է։ Նրա ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Transfermarkt-ը Դեմբելեի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.