Բրիթնի Սփիրսին հանրության աչքի առջեւ ապտակել է ֆրանսիացի բասկետբոլիստի թիկնապահը

0

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսին ապտակել է ֆրանսիացի բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամայի թիկնապահը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Մարզիկի անվտանգության աշխատակիցն ապտակել է Բրիթնի Սփիրսին։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան Լաս Վեգասի հայտնի Aria Resort & Casino-ում։ Աղբյուրի համաձայն՝ Բրիթնի Սփիրսը պրոֆեսիոնալ մարզիկի երկրպագու է եւ ցանկացել է նրա հետ լուսանկարվել։ Հետո երգչուհին շոյել է նրա մեջքը, իսկ թիկնապահը ձեռքի թիկունքով հարվածել է նրան։ Բրիթնի Սփիրսն ընկել է գետնին, իսկ երբ վեր է կացել, հեռացել է։

Անվտանգության աշխատակիցն արդեն ներողություն է խնդրել երգչուհուց. «Դու հասկանում ես, թե ինչ է երկրպագուներով շրջապատված լինելը»։

Leave A Reply

Your email address will not be published.