Մբապեն 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

0

Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն համաձայնել է Մադրիդի «Ռեալի» հետ կնքել 5 տարվա պայմանագիր, հաղորդում է Cadena SER-ը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո։ Այժմ ավարտին են մոտենում բանակցությունները ՊՍԺ-ի եւ Արքայական ակումբի միջեւ։

Փարիզյան ակումբը վերջնագիր է ներկայացրել Մբապեին․ կամ երկարաձգում է պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս, կամ այս ամիս փոխում է ակումբը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Մբապեին ձեռք բերելու փորձեր է ձեռնարկում նաեւ անգլիական «Լիվերպուլը», որը նրա տրանսֆերի համար ՊՍԺ-ին առաջարկել է 200 միլիոն եվրո։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 43 հանդիպման, խփել է  41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.