«Գորգը խորհրդանշում է Վիշապների եւ Արծիվների Հավերժական Կռիվը հանուն ՏԱՆ խաղաղության եւ անվտանգության»․ Քրիստինա Այանյանը՝ իր կրած տարազի մասին

0

«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գեղեցկուհի Քրիստինե Այանյանն անդրադարձել է հայկական տարազով իր ելույթին։

«Որպես «Միսս Տիեզերք Հայաստան» իմ ազգային տարազը կրում էր «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» խորագիրը:

Սա Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության զոհերի պատմությունից բխող ուղերձ էր․ ցեղասպանության հետեւանքները զգացել է իմ ընատնիքը։

Արցախում այսօր շարունակվում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը։ Այս տարազը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող ԱՐՑԱԽԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ կոչն է: Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ պատճառ դառնալով ՍՆՆԴԻ, ԴԵՂՈՐԴԻ եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաների պակասի: Գազն ու հոսանքը անջատված են, դպրոցները՝ փակ, իսկ ընտանիքները բաժանված։ Սա հումանիտար ճգնաժամ է եւ Ադրբեջանի կողմից հայերին իրենց պատմական հողերից բնաջնջելու հերթական ցեղասպանական փորձը:

Ես դա ընդունում եմ որպես պատասխանատվություն իմ բոլոր նախնիների հանդեպ, ովքեր պայքարել են՝ հայերին հնարավորություն տալով ունենալ կյանք, ինքնություն եւ նպատակ:

Իմ ազգային տարազը ցուցադրում է Հայաստանում հնագույն ձեռագործ գորգագործական արհեստը: Հայկական գորգերի յուրահատկությունը դրանց հյուսքի ձեւն է․ կրկնակի հանգույցներն աշխարհին հայտնի են որպես «Հայկական հանգույց»:

Տարազի ճակատային մասը պատրաստվել է արցախյան գորգի «Արեւագորգ» ավանդական դիզայնի կրկնօրինակմամբ եւ ձեռագործ է՝ պատրաստված Հայաստանի Մեգերյան գորգերի գործարանում։ Այս գորգը խորհրդանշում է Վիշապների եւ Արծիվների Հավերժական Կռիվը հանուն ՏԱՆ խաղաղության եւ անվտանգության:

Սա է այն իրողությունը, որի առջեւ այսօր կանգնած է հայ ժողովուրդը՝ Հայաստանում եւ Արցախում ապրելու իրավունքի համար։

Ամբողջ աշխարհում կան ճնշված փոքրամասնություններ, ռասաներ եւ էթնիկ խմբեր, եւ ես հուսով եմ, որ այս ուղերձը կնպաստի ավելի խաղաղ եւ միասնական աշխարհի կառուցմանը», — ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է գեղեցկուհին։

Ավելի վաղ Քրիստինան հրապարակում էր արել՝ խոսելով մրցույթին Հայաստանի մասնակցոթյան մասին․ «…Բոլոր նկարահանումների, հարցազրույցների ընթացքում ինձ համար առաջնահերթությունը Հայկական հարցի, Արցախի ներկայիս շրջափակման մասին բարձրաձայնելն էր, մեր շարունակական պայքարի մասին՝ մեր պատմական հողերում ապրելու իրավունքի վերաբերյալ եւ աշխարհին հայ ազգի տոկունության մասին տեղեկացնելը: Մեզ տեսան եւ լսեցին, եւ դա ՀԱՂԹԱՆԱԿ է…»։

Leave A Reply

Your email address will not be published.