Մեսին դեռ չի վերսկսել մարզումները եւ բաց կթողնի ՉԼ-ի առաջիկա խաղը

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դեռ չի վերսկսել մարզումները ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում եւ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ ՊՍԺ-ն կընդունի պորտուգալական «Բենֆիկային»։

Մեսին սրունքի մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 10 տուրի հանդիպումը, որն ավարտվել էր 0:0 հաշվով։

ՊՍԺ — «Բենֆիկա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Անցած շաբաթ թիմերը Պորտուգալիայում խաղացել էին ոչ ոքի՝ 1:1:

Leave A Reply

Your email address will not be published.