Ջուլիա Ռոբերթսի եւ Ջորջ Քլունիի մասնակցությամբ ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար

0

«Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգությունը օսկարակիրներ Ջուլիա Ռոբերթսի եւ Ջորջ Քլունիի հինգերորդ համագործակցությունն է։ Ֆիլմն աշխարհում արդեն հավաքել է 60 միլիոն դոլար, ինչը թույլ է տվել ֆիլմերի ընդհանուր գումարն աշխարհում գերազանցել 1 միլիարդ դոլարի նշագիծը։

Քլունին եւ Ռոբերտսը նկարահանվել են նաեւ «Օուշենի ընկերներ» եռերգության երկու ժապավեններում (815,3 միլիոն դոլար), «Վտանգավոր մարդու խոստովանություններ» դրամայում (36,9 միլիոն դոլար) եւ «Փողի հրեշը» (93,9 միլիոն դոլար) թրիլլերում։ «Տոմս դեպի դրախտ» ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում է սեպտեմբերին, սակայն ԱՄՆ-ում պրեմիերան տեղի կունենա միայն հոկտեմբերի 21-ին։

Ռոմանտիկ կատակերգությունը պատմում է ամուսնալուծված զույգի մասին, որը ստիպված է լինում վերամիավորվել իրենց դստեր հարսանիքին եւ հետ պահել նրան ամուսնանալուց: Ֆիլմի ռեժիսորն է Օլ Փարքերը։

Leave A Reply

Your email address will not be published.