Կտրված ձայնի պատճառով․ The Weeknd-ն ավարտել է համերգը մեկնարկից 15 րոպե անց

0

Երգիչ The Weeknd-ը կտրուկ ընդհատել է Լոս Անջելեսում իր համերգը՝ կատարելով ընդամենը չորս երգ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 «Ես ուզում եմ ներողություն խնդրել, ընկերներ։ Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցավ։ Ես պարզապես կորցրի ձայնս: Չեմ ցանկանում դադարեցնել ելույթը, բայց հիմա չեմ կարող շարունակել։  <…> Ես սիրում եմ քեզ: Շատ շնորհակալություն», — ասել է արտիստը։ Ավելի ուշ երգիչը խոստացել է վերադարձնել չեղարկված համերգի տոմսերի գումարը եւ նորը կազմակերպել, երբ պարզ դառնա ձայնի կորստի պատճառը։

Սա առաջին դեպքը չէ, երբ The Weeknd-ը չեղարկում է համերգը: Երաժիշտն իր շրջագայությունը հունվարից տեղափոխել է 2022 թվականի ամառ՝ ելույթներին լրջորեն պատրաստվելու համար։ Առաջին քաղաքը պետք է լիներ Տորոնտոն՝ The Weeknd-ի հայրենի քաղաքը, սակայն համերգը տեխնիկական պատճառներով հետաձգվեց մինչեւ աշուն։

Leave A Reply

Your email address will not be published.