«Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը»․ Անի Լուպե

0

Դերասանուհի Անի Լուպեն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային սպորտային կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Անին կրում է սպիտակ տոպ, որը համադրել է ջինսե տաբատի եւ մարզակոշիկների հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, նախընտրել է մեղմ շպար՝ ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Բերտրան Ռասելին․ «Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը»:

Օրեր առաջ Անին նկարահանման համար համարձակ կերպար էր ընտրել․ նա սպիտակ տաբատ էր կրում ու լուսանկարվել էր թոփլես։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտհայատիչ շպարով էր։ «Եթե պիտի փորձես, ուրեմն մինչև վերջ գնա, հակառակ դեպքում՝ նույնիսկ մի՛ սկսիր»,- հրապարակումը մակագրել էր նա։


Leave A Reply

Your email address will not be published.