Daily Mail. ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի մասին ֆիլմը հիթ է դարձել Հոլիվուդում

0

Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի մասին պատմող «Իմ որդի Հանթերը» (My Son Hunter) ֆիլմի փակ ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։

Ըստ լրատվականի՝ գեղարվեստական ​​ֆիլմը պարունակում է սեքս մարմնավաճառների հետ, գործարքներ ուկրաինական Burisma ընկերության հետ, անօրինական նյութեր, հայր-որդի շփում եւ կոռուպցիա։

«Պահպանողական եւ խիստ անպարկեշտ ֆիլմի» ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ տարբեր մարդիկ՝ պահպանողական ազդեցիկներից անձանցից մինչեւ հոլիվուդյան գործիչներ։

«Ֆիլմը հիթ է դարձել այդ հանդիսատեսի շրջանում»,- ասվում է հոդվածում։

Ինչպես նշում է հրատարակչությունը՝ ժապավենի մեծ մասը նվիրված է նախագահի 52-ամյա որդու այլասեռվածությանը, սակայն հիմնական շեշտը դրված է կոռուպցիայի բացահայտման վրա, որը հետապնդում է Բայդեններին:

Երբ ֆիլմի պրոդյուսեր Ֆելիմ Մակալիրին հարցրել են, թե որքան ճշմարտություն կա ֆիլմում, ասել է, որ «այն լի է իրական պատմություններով, նենգություններով եւ կոռուպցիայով»։ Այս դեպքում «ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը», եւ դա ֆիլմն ավելի «դիտելի» է դարձնում»,- հավելել է նա։

Սցենարիստ Բրայան Գոդավի խոսքով՝ նա երկխոսություններ է օգտագործել իրական դեպքերից կամ փաստաթղթերից, ձայնագրություններից կամ էլեկտրոնային նամակներից, որոնց մասին հաղորդվել է ԶԼՄ-ներում: Նա պնդում է, որ տողերից շատերը վերցվել են Հանթերի իրական էլ. նամակներից՝ իր նոութբուքից:

Այս ամառ Հանթեր Բայդենը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, որը կապված էր սեքս աշխատողների շրջապատում թմրանյութերի օգտագործման հրապարակված տեսանյութերի հետ:

Leave A Reply

Your email address will not be published.