Հրապարակվել են նոր մանրամասներ Audi A4-ի մասին

0

Հաջորդ սերնդի Audi A4-ը կպահպանի բենզինային շարժիչները՝ չնայած մոդելի էլեկտրականացման մասին խոսակցություններին, հայտնում է Autonews-ը։

Վեցերորդ սերնդի A4 շարժիչների շարքը կներառի ավելի հզոր, բայց ավելի փոքր ծավալով բենզինային եւ դիզելային ներքին այրման շարժիչներ:

Էլեկտրական քարշակով A4-ի ընթացքի պաշարը  պետք է կազմի մոտ 100 կմ։ Հաղորդվում է նաեւ, որ մեքենան արտաքնապես լրջորեն կփոխվի (հիմնական տարբերությունները կլինեն ընդլայնված վանդակաճաղը, այլ բամպերներ եւ էլ ավելի բարակ լուսարձակներ), իսկ սրահը կկորցնի գրեթե բոլոր ֆիզիկական կոճակները։ Նոր Audi A4-ի դեբյուտը սպասվում է 2023 թվականին, իսկ մեկ տարի անց կլինի ամբողջությամբ էլեկտրական տարբերակը e-tron կցորդով, որը կկառուցվի այլ հարթակի վրա եւ կլինի A6 e սերիականի ավելի փոքր պատճենը:  

Leave A Reply

Your email address will not be published.