Իլոն Մասկը Tesla-ի կենտրոնակայանը վերադարձրել է Կալիֆոռնիա 

0

Tesla ընկերությունը հայտարարել է Կալիֆոռնիայում ինժեներական նոր շտաբ ստեղծելու մասին, հաղորդում է The Verge պորտալը:

Պատմականորեն Tesla-ի գլխավոր շտաբը գտնվում էր Կալիֆոռնիայում 2003 թվականից ի վեր, սակայն 2021 թվականի սկզբին այն տեղափոխվել է Օսթին, Տեխաս: Դրա պատճառը ընկերության ղեկավար Իլոն Մասկի եւ Կալիֆռնիայի իշխանությունների բախումներն էին։  

Հաղորդվում է, որ Tesla-ն գրասենյակ կզբաղեցնի Պալո Ալտոյում, որտեղ նախկինում գտնվում էր Hewlett Packard ընկերությունը: Չնայած նահանգի իշխանությունների հետ բարդ հարաբերություններին՝ Tesla-ի գիգաֆաբրիկաներից մեկը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Ֆրեմոնտ քաղաքում։ Ընկերության մյուս գիգաֆաբրիկաները գտնվում են Նեւադա եւ Նյու Յորք նահանգներում, ինչպես նաեւ Բեռլինում եւ Շանհայում։ Հայտնի է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը ողջունել է Մասկի որոշումը՝ բացել նահանգում կենտրոնակայանը։

Leave A Reply

Your email address will not be published.