Հայ մրցավարները և տեսուչները կսպասարկեն 4 հանդիպում Եվրոպայում

0

Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը

Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը  կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին անցկացվելիք Սան Մարինո — Իսրայել հանդիպումը:

ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է 2022 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին անցկացվելիք  Ռուսաստան — Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ:

ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 12-ին անցկացվելիք  Շվեյցարիա — Մոլդովա հանդիպման մրցավարների տեսուչ:

Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 16-ին անցկացվելիք  Լիխտենշտեյն — Բելառուս հանդիպումը:

Leave A Reply

Your email address will not be published.