ԱԱ․ Սամբոյի Հայաստանի հավաքականի կազմը

0

Սամբոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց 7-ական քաշային կարգերում մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկներ։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան — 50կգ

Վարսիկ Գրիգորյան — 54 կգ

Տղամարդիկ (մարզական սամբո)

Գրիգոր Մխիթարյան — 58կգ

Մաքսիմ Մանուկյան — 64կգ

Անդրանիկ Նաղդալյան — 71 կգ

Արթուր Հակոբյան — 79 կգ

Արսեն Ղազարյան — 88կգ

Տղամարդիկ (մարտական սամբո)

Արմեն Մնացականյան — 58կգ

Համլետ Սուքիասյան — 64կգ

Մհեր Մերջանյան — 71կգ

Կարեն Ավետիսյան — 98կգ

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Աշխարհի չեմպիոնները մեդալից ու հավաստագրից բացի կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000:

Leave A Reply

Your email address will not be published.