ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Տոնի Կրոսին

0

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

Գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Արդեն հաջորդ տարի Տոնի Կրոսի գործակալը կսկսի բանակցությունները փարիզյան ակումբի հետ։

Տոնի Կրոսին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Ընթացիկ մրցաշրջանում Տոնի Կրոսը «Ռեալի» հետ մասնակցել է 7 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Leave A Reply

Your email address will not be published.