«Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք». Տաթեւ Հովակիմյանի ոճային կերպարն ու մեջբերումը

0

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի բլուզի հետ։ Տաթեւն արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում մեջբերել է Վանո Սիրադեղյանի խոսքերը․ «Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք։ Արիություն նաեւ քո մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Տաթեւը վարդագույն շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախընտրել բնական շպար։ Դերասանուհին ոճային պայուսակ էր ընտրել, նրա ձեռքին ծաղկեփունջ էր։ «Սիրեմ գը Լեննագանի ծաղիգները»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել․ «Սիրուն»։

Leave A Reply

Your email address will not be published.