«Ապրեք ձեր կյանքով ու սիրեք ձեզ բաժին ընկած կյանքը». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ պարը

0

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ հոլովակ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը, որը վերջերս երեխաների հետ բնակության է տեղափոխվել ԱՄՆ, կադրում պարում է։ «Ապրեք Ձեր կյանքով ու սիրեք Ձեզ բաժին ընկած կյանքը, այլապես կյանքը կխռովի ու էլ չի սիրի Ձեզ»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում զույգը, որը մեծացնում է երկու դուստրերին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Գիտեմ՝ դժվար է քեզ ինձ հետ… Իսկ դժվար չէ՞ արդյոք առանձ ինձ… Գիտեմ, որ կասես անհնարին: Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար, քանզի տեսակս է ըմբոստ, բայց սիրտս՝ մաքուր: Իսկական ընկեր, իմ կյանքի ընկեր, խելառ հույզերս լուռ մարսող ընկեր… Ընկեր ոչ թե կին…»,- մեկնաբանություններում գրել էր Սարգիսը։

Leave A Reply

Your email address will not be published.