Քվենտին Տարանտինոն «Քրեական ընթերցվածք» ֆիլմից հեռացված յոթ հատված կվաճառի NFT-ի տեսքով

0

«Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն NFT տոկենների տեսքով աճուրդի կհանի «Քրեական ընթերցվածք» ֆիլմից հանված յոթ տեսարան, որի ռեժիսորն ու սցենարիստն է, հայտնում է CNBC հեռուստաալիքը։

«Ուրախ եմ «Քրեական ընթերցվածքի» այս բացառիկ տեսարանները ներկայացնել երկրպագուներին։ Գաղտնի ցանցը եւ գաղտնի NFT տոկենները լիովին նոր աշխարհ են բացահայտում, որը միավորում է մշակույթի գործիչներին եւ նրանց երկրպագուներին, եւ ես շատ ուրախ եմ լինել այդ աշխարհի մասը»,- ռեժիսորի խոսքերը մեջբերել է CNBC-ն։  

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վաճառքի կհանվեն նաեւ ֆիլմի ձեռագիր սցենարը եւ ռեժիսորի աուդիոմեկնաբանությունները։ Կինոժապավենի հատվածները կարող են տեսնել միայն դրանք աճուրդում գնած անձինք։

Leave A Reply

Your email address will not be published.