Տաս տարվա գոյությունից հետո «Artik & Asti» խումբը փլուզվել է

0

Ռուս հայտնի երգչուհի Աննա Դզյուբան որոշել է լքել «Artik & Asti» հայտնի դուետը։ Արտիստը որոշել է այն լքել գործընկերոջ եւ պրոդյուսերի՝ Արտեմ Ումրիխինի հետ տաս տարվա աշխատանքից հետո։ Այդ մասին Ումրիխինը հայտնել է ինստագրամյան էջում։

«Այս օրը, հաստատապես, շատերի համար տխուր կլինի, որոշների համար, հակառակը, ուրախալի։ Արդեն վաղուց սրա շուրջ բազմաթիվ ասեկոսեներ եւ ենթադրություններ էին պտտվում, սակայն հիմա կարող եմ պաշտոնապես հաստատել․ Անյան լքում է «Artik & Asti» խումբը։ Այսօրվանից մեր ճանապարհները բաժանվում են, եւ յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով։ Այնան, հաստատապես, սոլո ճանապարհ կսկսի, իսկ ես կշարունակեմ այն անել, ինչ անում եմ ամբողջ կյանքի ընթացքում՝ երգեր գրել, նոր տաղանդներ որոնել եւ օգնել նրանց ինքնարտահայտվել»,- հայտարարել է Ումրիխինը։

Նա նաեւ հայտնել է, որ «Artik & Asti» խումբը չի անհետանա, այլ նոր կազմով կշարունակի իր աշխատանքը։

Leave A Reply

Your email address will not be published.