Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» — ԼԱՍԿ խաղի տոմսերը վաղվանից հասանելի կլինեն առցանց

0

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի  «Ալաշկերտ» — ԼԱՍԿ (Ավստրիա)  հանդիպման տոմսերը հոկտեմբերի 15–ից հասանելի կլինեն առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում | 

Շուտով «Ալաշկերտ» — ԼԱՍԿ հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում, հաղորդում է «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջը:

Տոմսերի արժեքն է.

 Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ 

 Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ 

 Արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ 

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։


Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:45-ին:

Leave A Reply

Your email address will not be published.