Ուկրաինայում հարցազրույցից հետո Անի Լորակն անորոշ ժամկետով հետաձգել է համերգները Ռուսաստանում

0

Երգչուհի Անի Լորակը ռուսական երեք քաղաքներում չեղարկել է իր համերգները Ուկարինայում հարցազրույց տալուց հետո, հայտնում է Utro.ru-ն։

Երգչուհուն հաճախ են քննադատում հայրենիքում՝ Ուկրաինայում այն պատճառով, որ նա շարունակում է համերգներ ունենալ Ռուսաստանում, անկախ երկրների լարված հարաբերություններից։ Վերջերs Լորակը հարցազրույց է տվել ուկրաինացի լրագրողներին, իսկ հաջորդ օրն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռուսական քաղաքներում մի շարք համերգներ։

Unian-ը նշում է, որ Լորակն իրեն ավելի վատ դրության մեջ է դրել՝ հայտնելով, որ շարունակել է հյուրախաղեր ունենալ Ռուսաստանում։

Հարցազրույցի ընթացքում Լորակը նաեւ խոստովանել է, որ դարձել է քաղաքական պատվերի զոհ։

Leave A Reply

Your email address will not be published.