Ագուերո. Հույս ունեի խաղալ Մեսիի հետ, «Բարսելոնայից» նրա հեռանալը շոկ առաջացրեց

0

«Բարսելոնայում» նորամուտը նշած արգենտինացի Սերխիո Ագուերոն խոսել է կատալոնական ակումբ իր տեղափոխության եւ Լիոնել Մեսիի հեռանալու մասին։

«Չեմ ափսոսում, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա»։ Շատ ֆուտբոլիստներ կցանկանային հանդես գալ այս ակումբում, անկախ թիմի մարզական վիճակից։ Սակայն ես տեղափոխվել էի այստեղ՝ հույս ունենալով խաղալ Լիոնել Մեսիի հետ։ Նրա հեռանալը շոկ առաջացրեց։

Շատ վատ պահ էր, չէի կարողանում հավատալ։ Ես գնացի Լեոյի մոտ եւ փորձեցի շեղել նրան, քանի որ նա շատ վատ հոգեբանական վիճակում էր»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է El Pais-ը։

Ագուերոն հոկտեմբերի 13-ին ընկերական խաղում նորամուտն է նշել «Բարսելոնայում» եւ խփել առաջին գոլը նոր թիմում։ «Բարսելոնան» 2։2 հաշվով էր ավարտել հանդիպումը Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կորնելիայի» հետ։

Leave A Reply

Your email address will not be published.