«Համակրելի տղա». Տատյանա Բրուխունովան հիացրել է իր ու Եվգենի Պետրոսյանի որդու լուսանկարով

0

Տատյանա Բրուխունովան հրապարակել է իր ու Եվգենի Պետրոսյանի որդու լուսանկարն ու պատմել փոքրիկ տոնի մասին, որը նախօրեին կազմակերպել է ընտանիքում։

Սեպտեմբերի 13-ին Վահանը դարձել մեկ տարեկան յոթ ամսական, ինչը ծնողները նշել են ընտանեկան միջավայրում։ Հումորիստի կինը հրապարակումն ուղեկցել է հոբելյարի լուսանկարով։ Կադրում Վահանը պատկերված է տորթի մոտ եւ ձեռքերով փակել է աչքերը։

Բրուխունովայի խոսքով՝ ընտանիքում ամեն ամիս նշում են որդու ծննդյան օրը։ Տատյանայի հետեւորդները նշել են, որ դա շատ բարի ու հուզիչ ավանդույթ է։

«Էսթետիկ հաճույք եմ ստանում ձեր լուսանկարներից», «համակրելի տղա», «որքան արագ են մեծանում երեխաները», «դուք լավ եք զգում հիասքանչը․ լուսանկարները լավն են մեկը մյուսից», «շնորհավոր տղայի ծննդյան օրը»,- գրել են հետեւորդները։

Leave A Reply

Your email address will not be published.