Ծնվել է «Ազիզյանները» սիթքոմի Մարիի երկրորդ որդին

0

Ծնվել է «Ազիզյանները» սիթքոմի դերասանուհի Մարի Պետրոսյանի երկրորդ զավակը: Մարին

NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատեց ուրախալի լուրը` նշելով, որ որդի է ունեցել: «Տղաս այսօր է լույս աշխարհ եկել: Ամեն բան շատ լավ է անցել` ես եւ երեխան մեզ լավ ենք զգում»,- ասաց երջանիկ մայրիկը` տեղեկացնելով, որ որդուն Վազգեն են անվանել:

«Մեր տղայի անունն ամուսինս է որոշել… Անչափ երջանիկ ենք` Մոնթես եղբայր ունեցավ»: Նշենք, որ Մարիի ավագ որդին` Մոնթեն, ծնվել է 2019-ին:NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մարիին` փոքրիկին մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն:

Leave A Reply

Your email address will not be published.