Ալեք Բոլդուինը լքել է Twitter-ը իր կատակի նկատմամբ «ոչ ադեկվատ» արձագանքի պատճառով

0

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը լքել է Twitter-ը իր կատակի նկատմամբ հետեւորդների ոչ ադեկվատ արձագանքի պատճառով։ Այդ մասին նա հայտնել է Instragram-ում։

Արտիստը տեսաուղերձ է ձայնագրել, որում պարզաբանել է սոցիալական ցանցը լքելու իր որոշումը։ Նա հայտարարել է, որ հեռանալու պատճառ է դարձել դերասանուհի Ջիլիան Անդերսոնի հասցեին իր սուր կատակը։ 62-ամյա Բոլդուինը գանգատվել է, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ազատորեն ծիծաղել ինչ-որ բանի վրա։ «Twitter-ում, ինչպես եւս ԱՄՆ բոլոր սոցիալական ցանցերում, հիմա ընդունված չէ հեգնական լինել։ Հիմա այստեղ չափից շատ է անհանգստությունը, սթրեսն ու անհարմավետությունը»,- ընդգծել է դերասանը։ Ավելի ուշ նա ջնջել է իր հաշիվը։  

Ավելի վաղ Բոլդուինը կատակել էր «Գաղտնի նյութեր» սերիալի ասղ Անդերսոնի ամերիկյան արտասանության վրա. դերասանուհին «Թագ» բրիտանական սերիալում խաղացել է Մարգարետ Թետչերի կերպարը։ Դերասանուհու ամերիկյան ծագումը զարմացրել է շոուի շատ երկրպագուներին, որոնք կարծում էին, թե նա անգլիական ծագում ունի։ «Արտասանության փոփոխությո՞ւն։ Դա զարմացնում է»,- հեգնել էր Բոլդուինը։ Նա այդ կերպ ակնարկում էր վերջին սկանդալը, որն առաջացել էր կնոջ շուրջ։

Նախորդ տաևվա դեկտեմբերին Twitter-ում ակտիվորեն քննարկում էին արտիստի կնոջ՝ 36-ամյա Հիլարիայի իսպանական արտասանությունը։ Կնոջը մեղադրում էին, որ նա տարիներ շարունակ իրեն ներկայացրել է որպես իսպանուհի։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ծնվել է ԱՄՆ-ում եւ իր անունը ոչ թե Հիլարիա է, այլ Հիլարիի։

Leave A Reply

Your email address will not be published.