«Նա շատ հեռուն է գնացել». Բրեդ Փիթը զայրացած է Անջելինա Ջոլիի վրա

0

45-ամյա Անջելինա Ջոլին խնդրել է հեռացնել դատավորին, որը զբաղվում է իր ու Բրեդ Փիթի ամուսնալուծությամբ։ Լրատվամիջոցներն այժմ գրում են Փիթի ու նրա թիմի արձագանքի մասին Ջոլիի գործողություններին. նրանք դերասանուհուն մեղադրում են համատեղ խնամակալության վերաբերյալ գործի քննությունը ձգձգելու համար։

Բրեդը նշում է, որ այս անգամ Անջելինան չափազանց հեռուն է գնացել եւ որ ինքը ստիպված է լինելու խիստ հակահարված տալ, հայտնել է Us Weekly-ի աղբյուրը։ 

Ջոլին պնդում էր, որ դատավոր Ջոն Ու. Օդերքիրքը չի հայտնել, որ գործնական կապեր ունի Փիթի փաստաբաններից մեկը հետ։ Ջոլիի փաստաբանները վստահ են, որ  Փիթն Օդերքիրքի օգնությամբ  փորձում է անձամբ խառնվել գործի ընթացքին՝ ազդելով դրա ելքի վրա։ 56-ամյա դերասանի փաստաբանները պատասխանել են, որ դատավորը լավատեղյակ է նախկին զույգի հարաբերությունների մանրամասներին. ավելին, հենց նա է 2014թ.-ի օգոստոսին գրանցել նրանց ամուսնությունը։

Брэд Питт и Анджелина Джоли

Ցավոք, Ջոլիի ակնհայտ տակտիկական գործողություններից տուժում են նրա երեխաները։ Կոնֆլիկտի կողմերը մինչ այժմ զրկված են լուծել խնամակալության հետ կապված հարցերը վերջնականապես լուծելու հնարավորությունից, ասված է Փիթի փաստաբանների հայտարարության մեջ։

Նախկին ամուսինները մեծացնում են 19-ամյա Մեդոքսին, 16-ամյա Փաքսին, 15-ամյա Զախարային, 14-ամյա Շայլոյին եւ 12-ամյա երկվորյակներ Նոքսին ու Վիվյենին։ Գործով նոր նիստը պետք է տեղի ունենա հոկտեմբերին։


Leave A Reply

Your email address will not be published.