ՖԻՖԱ-ն այս տարի չի հանձնի The Best մրցանակը

0

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, որոշել է 2020 թվականին չանցկացնել The Best մրցանակաբաշխությունը, հայտնում է Marca-ն:

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարծում է, որ հնարավոր չի լինի որոշել տարվա լավագույն ֆուտբոլիստին և մարզիչին միայն 2020/21 մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կշարունակի համարվել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որը լավագույնն էր ճանաչվել 2019 թվականի արդյունքներով:

France Football-ը դեռ որոշում չի ընդունել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը չեղարկելու վերաբերյալ:

Leave A Reply

Your email address will not be published.