«Գեղեցկուհի». Աննա Թովմասյանի հմայիչ կերպարն ու Արմինկայի շնորհավորանքը

0

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը գեղեցիկ վզնոցներ է ընտրել։ Մեկնաբանություններում Աննա Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Իմ շատ սիրելի հետեւորդներ, անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների, բարեմաղթանքների ու ջերմ խոսքերի համար։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Աննան։ Հրապարակմանն արձագանքել է նաեւ երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում։ «Ան ջա՜ն, քեզ բարի տարեդարձ, գեղեցկուհի։ Ամենաջերմ մաղթանքներս ու պաչիկներս եմ ուղարկում»,- գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կանաչ գույնի բլուզ էր կրում, ջինսե տաբատ։ Աննան արձակել էր մազերը։ Նրա ձեռքին վարդերի փունջ էր, կադրում էին հայտնվել նաեւ մյուս ծաղկեփնջերը։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել էր Աննան:


Leave A Reply

Your email address will not be published.