Նանին նշել է՝ որտեղ կարող է կարիերան ավարտել Ռոնալդուն

0

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նանին նշել է, թե որտեղ կարող է կարիերան ավարտել իր նախկին խաղընկեր, «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

«Մի քանի տարի առաջ Ռոնալդուն ինձ ասաց, որ կարող է կարիերայի վերջին տարիներն անցկացնել ԱՄՆ-ում:

Այս պահին չգիտեմ՝ նա ինչ որոշում կընդունի, սակայն կարծում եմ, որ կա ԱՄՆ տեղափոխվելու հավանականություն»,- Նանիի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» ֆինանսական խնդիրների պատճառով ցանկանում է հրաժարվել 35-ամյա Ռոնալդուի ծառայություններից: Պորտուգալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

Leave A Reply

Your email address will not be published.