Գատուզո. Հավատում եմ ֆուտբոլային աստծո գոյությանը

0

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Հպարտ եմ իմ թիմով, մենք կարողացանք հաղթել հզոր մրցակցի և նվաճել շատ կարևոր գավաթ: Պետք է առավելագույն արդյունք գրանցենք Իտալիայի առաջնության մնացած հանդիպումներում և փորձենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Շատ դժվար է լինելու, սակայն վստահ եմ, որ մենք կարող ենք անել անհնարինը: Ես հավատում եմ ֆուտբոլային աստծո գոյությանը»,- Գատուզոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում առանց հանդիսականների տեղի ունեցած եզրափակիչում նեապոլյան թիմն առավելության հասավ հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում՝ 4։2։ 

Leave A Reply

Your email address will not be published.