Էրերա. Մամուլը փորձում է «սպանել» Նեյմարին

0

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան պաշտպանել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին, որը վերջերս հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում:

«Ես շատ եմ զարմանում, որ մամուլը միշտ փորձում է «սպանել» Նեյմարին: Նրա մասին անդադար հոդվածներ են գրվում և փորձ է արվում հոգեբանորեն ճնշել նրան:

Նեյմարն ամեն օր իրեն ավելի երջանիկ է զգում Փարիզում: Վստահ եմ, որ նա մնալու է ՊՍԺ-ում և հրաշալի արդյունքներ է գրանցելու»,- Էրերայի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Ավելի վաղ Անդեր Էրերան հայտարարել էր, որ Նեյմարն իրեն վստահեցրել է, որ մտադիր չէ հեռանալ ՊՍԺ-ից:

Leave A Reply

Your email address will not be published.