Տիմատիի և Նազիմայի զուգերգի տեսահոլովակի նկարահանումները Թումանյան փողոցում

0

Տիմատին Հայաստանում է տեսահոլովակ նկարահանելու նպատակով։

Տիմատիի հիմնադրած Black Star լեյբլի հայաստանյան գործընկերը Film Factory ընկերությունն է, որի տնօրեն Արա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ որևէ մանրամասն հայտնել իրավասու չէ։ Այնուամենայնիվ, Tert.am Life–ին հաջողվել է գտնել աղբյուրներ ու մանրամասներ պարզել տեսահոլովակի մասին։

Տիմատին Հայաստանում տեսահոլովակ է նկարահանում զուգերգի հիման վրա։ Նոր երգը ղազախ երգչուհի Նազիմայի հետ է։

Տեսահոլովակի նկարահանման համար Տիմատիի հետ Հայաստան են ժամանել իր հիմնական գործընկերներ ռեժիսորն ու օպերատորը։ Նկարահանող անձնակազմի մյուս անդամները հիմնականում հայերն են։

Տեսահոլովակի նկարահանումներն արդեն իրականացվել են Էրեբունի ԲԿ տարածքում, Թումանյան փողոցում։ Նկարահանումներ կիրականացվեն նաև Հայաստանի տեսարժան վայրերում և Black burger–ում, որը երգիչը պատրաստվում է բացել Երևանում։

Պրեմիերան նախատեսվում է հաջորդ ամիս։

Leave A Reply

Your email address will not be published.