Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ մայրը նախանձի պատճառով քանդում է իր հարաբերությունները

0

43-ամյա Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ տղամարդկանց հետ կապված իր բոլոր դժբախտություններում մեղավոր է մայրը։ Բալետի արտիստը փորձում է անձնական կյանքը պաշտպանել Թամարա Վլադիմիրովնայի միջամտությունից։

Վերջին շրջանում Անաստասիա Վոլոչկովան իր բոլոր դժբախտությունները տեսնում է մոր գործողություններում։ Նա պնդում է, որ Թամարա Վլադիմիրովնայի պատճառով անհաջողություններ է ունենում տղամարդկանց հետ հարաբերություններում։ «Նա ինձ բաժանել է բոլորից։ Փառք Աստծո, նա չի ճանաչում իմ նոր տղամարդուն, ում հետ ապրում ենք արդեն կես տարի։ Ես նրան ցույց չեմ տալիս եւ չեմ խոսում նրա մասին՝ աչքով չտալու համար»,- կիսվել է բալետի արտիստը։

Картинки по запросу anastasia valachkova malakhov

Վոլոչկովան հայտարարել է, որ Թամարա Վասիլեւնային իր երկրպագուներից ոչ մեկը դուր չի գալիս։ Նա բաժանել է իրեն եւ միլիոնատեր Սուլեյմոն Քերիմովին եւ արտիստի նկատմամբ վրեժխնդրության զգացում առաջացրել։ Բալետի արտիստը եւս մեկ դեպք է հիշել, երբ մոտ մեկ տարի հարաբերություններ է ունեցել Միխայիլ անունով տղամարդու հետ։ «Հենց մայրս ժամանեց այստեղ, երեք օր անց բաժանվեցինք»,- ասել է Վոլոչկովան։

Картинки по запросу anastasia valachkova malakhov

Իր վերջին հարաբերությունները բալետի արտիստը ջանասիրաբար թաքցնում է հանրությունից եւ ծնողից՝ վախենալով, որ դրանք կփլուզվեն։ «Ես հիմա միայնակ եմ մնացել, ինձ կփրկի միայն իմ տղամարդը»,- նշել է նա։

Картинки по запросу anastasia valachkova malakhov

Այս մասին Վոլոչկովան պատմել է Անդրեյ Մալախովին տված հարցազրույցում։ Անաստասիան նշել է, որ հարգում եւ վստահում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի հաղորդավարին։ «Անդրեյը պրոֆեսիոնալ հաղորդավար է եւ պարզապես օրինավոր մարդ։ Ի տարբերություն անազնիվ Սոբչակի, որը իմ բնակարան մուտք գործելուց հետո փորփրել է իմ պահարաններն առանց իմ գիտության եւ թաքնված տեսախցիկ ու բարձրախոս տեղադրել շոգեբաղնիքում»,- նշել է Վոլոչկովան։

Картинки по запросу anastasia volochkova

Բալետի արտիստը նաեւ կարծիք է հայտնել, որ դստերը՝ Արիադնային փորձում են ղեկավարել նախկին ամուսինը՝ Իգոր Վդովինը եւ իր մայրը։ Վոլոչկովայի խոսքով՝ Թամարա Վասիլեւնան 13-ամյա աղջկան ներշնչում է, որ հորը միայն գումար է հարկավոր, մորը՝ միայն տղամարդիկ։ «Ինչո՞ւ է մայրկն անում դա։ Որովհետեւ նա հասկացել է, որ ես արդեն դուրս եմ եկել վերահսկողությունից։ Արիշան հիմա մեծ մարդկանց մանիպուլիացիայի կենտրոնն է»,- դժգոհել է աստղը։

Картинки по запросу anastasia volochkova

 

Leave A Reply

Your email address will not be published.