«Ես սիրում եմ քեզ». 5 տարբեր նովելներ` 5 տարբեր սիրո մասին

2

Այսօր «Նաիրի» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արմեն Վիրաբյանի «Ես սիրում եմ քեզ» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներայացնում է 5 նովոլներ` 5 տարբեր պատմությունների հիման վրա: Այս տարբեր պատմություներին միավորում է աշխարհի ամենամքուր զգացմունքը` սերը:

Ֆիլմը Արմեն Վիրաբյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է, որին բնականաբար սպասում էր հուզմունքով եւ անհամբերությամբ:

«Ես այս ֆիլմով իմ առաջին քայլերն եմ անում` որպես ռեժիսոր: Դեռ շատ բաներ կան սովորելու, բայց սա առաջին միտքն էր, որը ցանկացա վերածել ֆիլմի»,-ասում է նա:

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят

Նովելների այս շարքը ներկայացնում է մեր քաղաքի ամենահետաքրքիր սիրո պատմությունները: Սերը` որպես անկեղծ և մաքուր զգացմունք, արտացոլված է պատմություններից յուրաքանչյուրում: Ֆիլմն աչքի է ընկնում գեղեցիկ երաժշտական ձևավորմամբ։

Գլխավոր դերերում հանդես են եկել Անահիտ Կիրակոսյանը, Նուշիկ Մարգարյանը, Արսեն Հակոբյանը, Անահիտ Սարդարյանը, Դինա Ակոպովնան, Արտյոմ Սիմոնյանը, Համո Ադիյանը եւ այլք:

Ֆիլմը նախատեսված է 12-ից բարձր լսարանի համար:

Leave A Reply

Your email address will not be published.