Տոնի Կրոս․ «Ռեալի» համար հրաշալի կլինի Մբապեի տեղափոխությունը

0

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը ողջունել է Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունը Մադրիդ։

«Մեզ «Ռեալում» պետք են լավագույն ֆուտբոլիստները։ Անկասկած, Մբապեն լավագույններից մեկն է։ Գլխավորը հաղթանակներն ու տիտղոսներն են։ «Ռեալի» համար հրաշալի կլինի Մբապեի տեղափոխությունը, բայց Արքայական ակումբն արդեն ունի լավ թիմ»,- Կրոսի խոսքը մեջբերում է AS-ը։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Սպասվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։

Leave A Reply

Your email address will not be published.